վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days, 16 August | Event in Yerevan | AllEvents

վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days

Hamshen Tour - Համշեն Տուր

Highlights

Sat, 16 Aug, 2025 at 06:00 am

Hamshen Tour - Համշեն Տուր

Advertisement

Date & Location

Sat, 16 Aug, 2025 at 06:00 am - Tue, 19 Aug, 2025 at 11:45 pm (AMT)

Hamshen Tour - Համշեն Տուր

Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days
🇺🇸👇🇷🇺
ՎԵՐԵԼՔ ՔԱՋՔԱՐ 4 ՕՐ

16-19.08 | 219.000 Դ | 093 55 14 85

📍 Պոնտոսի լեռների ամենաբարձր գագաթը` իր անսահման գեղեցկությամբ առանձնացող Քաջքարը մեզ է սպասում դրախտային Համշենում: Համշեն տուրի փորձառու գիդերը տեղացի ուղեկցորդների հետ կապահովեն ձեր տպավորիչ, գեղեցիկ և անվտանգ վերելքը: Անսահման գեղեցիկ են Քաջքարի գագաթից բացվող ցնցող տեսարանները, միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում իրենց գեղեցկությամբ հայտնի են նաև տեղի արահետները՝ կանաչի տարբեր երանգներ, լեռնային լճեր ու գետեր, շունչ կտրող տեսարաններ։ Ինչո՞ւ չէ, նաև յուրահատուկ պատմություններ ու ավանդազրույցներ, որոնք ստեղծել են մոգական այս լեռները։ Անկրկնելի վերելք և չքնաղ ուղևորություն ամբողջ կյանքի համար։ Միանշանակ։

⏰ Մեկնումը՝ 6:00, Թումանյան 8 հասցեից

💳 Գինը՝ 219․000 դրամ, որը ներառում է՝

✔ նոր ու հարմարավետ միկրոավտոբուսներով տեղափոխությունը (Mercedes Sprinter/VW),

✔ գիշերակաց հյուրանոցում

✔ երկու անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկով)

✔ սնունդը վերելքի ժամանակ

✔ պրոֆեսիոնալ հայ-թուրքագետ գիդի ծառայությունը

✔ տեղացի ուղեկցորդների ծառայությունը

✔ կենդանիներով իրերի տեղափոխումը

✔ վրան, ներքնակ

✔ զեղչեր մասնագիտացված խանութներից արշավային հանդերձանք գնելու համար։

* ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզան 16.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան գնի մեջ ներառված ՉԷ:

📍 ԾՐԱԳԻՐ

✅ ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Արդահան. Կուր գետ և Արդահանի բերդ

Շավշատի բերդ

Ճոխ Ճորոխ

ընթրիք Օլգունլարում

գիշերակաց՝ Օլգունլար։

Դեպի Քաջքար մեր ճանապարհին՝ գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների օրոք, ինչպես և բերդի ամենաբարձր կետից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը, որից հետո Ճորոխ գետի ափերով, իհարկե, կանգ առնելով Ճոխ Ճորոխ դիտակետում, կուղևորվենք հանգստանալու և պատրաստվելու Քաջքարի արկածներին:

✅ ՕՐ 2-3 | ՎԵՐԵԼՔ ԼԵԳԵԴԱՐ ՔԱՋՔԱՐ

Վերելքի առաջին օր՝

Քաջքարի վերելքի համար տեղի Օլգունլար բնակավայրի հյուրատնից (2100 մետր) կսկսենք քայլարշավը գեղեցկագույն արահետներով՝ հասնելու հիմնական ճամբար (2800 մետր), որտեղ կհանգստանանք, կգիշերենք ու կպատրաստվենք հաջորդ կարևոր օրվան։

Առաջին օրվա քայլարշավը կազմում է շուրջ 7 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 700 մետր։

Վերելքի երկրորդ օր՝

Երկրորդ օրը վաղ առավոտյան հիմնական ճամբարից կսկսենք վերելքը Քաջքարի գագաթ, կվայելենք գագաթին կանգնելու աննկարագրելի բերկրանքը, ապա կվերադառնանք հիմնական ճամբար, փոքր ինչ կհանգստանանք, հետո թեթև քայլարշավով կհասնենք հյուրատուն։

Երկրորդ օրվա քայլարշավը դեպի Քաջքարի գագաթ, հետ դեպի հիմնական ճամբար ու հյուրատուն կազմում է ընդհանուր մոտ 15 կմ, հիմնական ճամբարից Քաջքարի գագաթ հարաբերական բարձրությունը 1000 մետր է, լեռան բարձրությունը՝ 3947 մետր։

Քաջքարի գագաթից բացվում է ֆանտաստիկ տեսարան դեպի Սև ծով, իսկ ահա հակառակ կողմում՝ ափաչափ հեռավորության վրա մեր դիմաց է փռվում Հայկական լեռնաշխարհը։ Քաջքարի յուրահատուկ կողմերից է այն, որ անսահման գեղեցիկ են ոչ միայն լեռան վրայից բացվող տեսարանները, այլ նաև դեպի գագաթ տանող արահետները, որոնք առանձնանում են իրենց գեղեցիկ մարգագետիններով, լեռնային լճակներով ու գետերով:

✅ ՕՐ 4 | ԳԱՆՁԵՐ ՈՐՈՆԵԼԻՍ

նախաճաշ հյուրանոցում

Պարխարի եկեղեցի

Թորթումի ջրվեժ

Օլթիի բերդ

ճաշ Արդահանում կամ Ջավախքում

վերադարձ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան:

Վերադարձին ևս հետաքրքիր ու տպավորիչ այցեր ունենք։ Նախ, կտեսնենք Քաջքարի ստորոտին գտնվող ու հրաշալի վիճակում մեզ հասած Պարխարի անչափ տպավորիչ եկեղեցին, ապա նաև կզովանանք Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր ջրվեժ Թորթումի ջրերով, ապա անցնելով Օլթիով ու տեսնելով Օլթիի հզոր բերդը՝ կվերադառնանք Երևան։
_______________________________

🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3WiEczV

🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3CPRq0c
____________________________

✅ Վերելք Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t

✅ Վերելք Արարատ 5 օր՝ https://bit.ly/ararat2025

✅ Սիփան և Նեմրութ՝ https://bit.ly/MtSipan

✅ Անդոկ, Մարաթուկ, Ծովասար՝ https://bit.ly/46ChyZY

✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7

✅ Ջիլո՝ https://bit.ly/JiloClimbing
____________________________

💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am

🏠 Արցախի 4/6, Երևան

☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485

📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85

#Kachkar2025 #ԵրազանքԻրականացնողները #HamshenTour


You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

Tickets for վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days can be booked here.

Advertisement

Nearby Hotels

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Reserve your spot
Advertisement
վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days, 16 August | Event in Yerevan | AllEvents
վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days
Sat, 16 Aug, 2025 at 06:00 am